00:00:00

Մարզպետին վայել պահվածք չէր․ հիստերիայի մեջ էր  ընկել, մտնում էր տեղամասեր․ Սասուն Միքայելյանը՝  Կոտայքի մարզպետի մասին

14:42, 01 հուլիս 2019

Այսօր պատգամավոր   Սասուն Միքայելյանը, անդրադառնալով  Կոտայքի մարզպետին  ասաց՝  նա այնպիսի մարդկանց հետ «տալիք-առնելիք», ունի, որ չպետք է ինչ-որ արժեհամակարգի մասին խոսի։ Հարցին՝ այսինքն՝ հիմա Կոտայքում հին Հայաստա՞նն  է, Սասուն Միքայոլյանը պատասխանեց՝ գրեթե։ «Գնացե՛ք՝ տեսեք՝ ովքեր են սատարում Ռոմանոս Պետրոսյանին։ Նոր շարժումից ու  արժեհամարգից է խոսում։ Եթե մի տեղ մարդը մարզպետ  է նշանակվում, պիտի կարողանա ժողովրդին համախմբել։ Վախի մթնոլորտ ձևավորելով ի պաշտոնե, կլյաուզյայով-բանով քաղաքական արժեհամակարգ չեն ձևավորում։ Մարդը պիտի այնպես աշխատի, որ իրեն հարգեն», -  խոսելով Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի մասին՝ ասաց Սասուն Միքայելյանը։ Միքայելյանն ասաց՝ Ռոմանոս Պետրոսյանն իրեն մարզպետին վայել չի պահել ընտրությունների ժամնանակ։ «Ինքը հիստերիայի մեջ էր  ընկել, տեսե՞լ եք կայքերով։ Դա  մարզպետին վայել բան չէր, թպրտում էր, եսիմ ինչերի մեջ էր ընկել, մտնում էր տեղամասեր․․․», -  ասաց Սասուն Միքայելյանը։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր