Այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում խոսելով Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի մասին՝ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը նշեց՝ Ռոմանոս Պետրոսյանն ուզեցել է Կոտայքի մարզում դառնալ դեմք։
«Դրա համար թեկնածու է բերել ներկայացրել վարչության նիստին, որին ես դեմ եմ քվեարկել: ՔՊ-ի կանոնակարգը պահել եմ, ոչ մի բանի չեմ խառնվել։ ՔՊ-մն պարտվեց հենց Ռոմանոսի միջոցով, ինքն անձնավորեց իր դերակատարությունը Աբովյանի քաղաքապետի ընտրություններում, պլյուս դրան, եթե վարչապետը Աբովյան չգնար, պատկերացրե՛ք ՝ ինչ կլիներ», - ասաց Սասուն Միքայելյանը։
Նա անդրադարձավ նաև Ռոմանոս Պետրոսյանի այսպես ասած՝ անցած ճանապարհին։
«Ուրեմն Ռոմանոսը որպես մարզի երիտասարդ, ես շտաբ եմ ձեւավորել, իրեն էլ նշանակել եմ շտաբի պետ, այդ ընթացքում համատեղ աշխատել ենք, հետո իրեն բերել ենք ինձ օգնական։
Մի անեկդոտ էլ հիշեմ։
Ասում է՝ Աբովյանի ընտրություններին Սասուն Միքայելյանը չի մասնակցել, դրա համար ենք պարտվել, «Մաուգլիի» միջի շակալի պես՝ «Акелла промахнулся»: Ուրեմն ինչ է եղել. ինքը թեկնածու է առաջարկել իր կողմից: Այսինքն ինքն ուզեցել է մարզում դառնա դեմք, որը շարունակվում է: Թեկնածու է բերել ներկայացրել վարչության նիստին, որին ես դեմ եմ քվեարկել: Երկրորդ անգամ, երբ արդեն հաստատված պետք է առաջադրվեր ՔՊ-ի կողմից, ես դեմ եմ քվեարկել:
Ես չեմ խառնվել ընտրություններին, չեմ միջամտել, այսինքն պահել եմ ՔՊ-ի կարգուկանոնը: Պլուս դրան, ես առաջարկել եմ, որ ճանաչում եմ Աբովյանի գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանին, ես իրեն ճանաչում եմ 1999 թվականից ԱԺ պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգության հանձնաժողովի փորձագետն է եղել երկար տարիներ: 17-18 տարի եղել է ԱԺ-ում, որից 15 տարին եղել է այդ հանձնաժողովի փորձագետը: Ես ասել եմ, որ պետք չի տանել ցնցումների, հիմա էլ եմ ասում: Ինքը շատ կիրթ, կարգին, նորմալ երիտասարդ է եւ այն քաղաքապետներից մեկն է, որ բյուջեն գերակատարել է: Այսօր ՀՀ-ում նման բան չի եղել»,- ասաց Սասուն Միքայելյանը:
Նա նշեց, որ պետք չի այս պատմությունը բերել ուրիշ դաշտ. «Այսօր եթե մարդ կա, իրոք արժեք ունի, պետք է գնահատվի եւ նշանակվի այդ գործին: Էս ա եղել ընդհանուր իրավիճակը, որ ես չեմ խառնվել այդ ընտրություններին ընդհանրապես: Ես ՔՊ-ի թիկունքից չեմ խփել, որեւէ մեկին չեմ ասել՝ պետք է ընտրեք գործող քաղաքապետին», - ասաց պատգամավորը։
Սասուն Միքայելյանը հավելեց. «Այս շարժման մեջ, իներցիայի տակ որ ժողովուրդն ինչ-որ հարցի շուրջ ձայն է տալիս, իրենք գիտեն թե դեմք են դարձել կամ մեծ դերակատարություն են ունեցել մեր հայոց պատմության կամ այսօրվա իրողության կամ թավշյա հեղափոխության հետ կապված: Ռոմանոսը այդպես մի ակտիվ չէր հեղափոխության ժամանակ: Եթե մենք դասեր չքաղենք, թավշյա հեղափոխությունը կդառնա թավշյա հեռացում:
Կան մարդիկ, որ ենթարկվել են ձեւավորված համակարգին, բայց կան մարդիկ, որ իերնց նորմալ են պահել, աշխատել են: Մենք եկել ենք մա՞րդ փոխենք, թե՞ եկել ենք մարդկանց փոխենք: Բոլորս էլ գիտենք, թե ինչ ճնշումների, վարչական լծակների ներքո մարդկանց ստիպել են աշխատել»:
Միքայելյանն ասաց՝ ռոմանոս Պետրոսյանն իրեն մարզպետին վայել չի պահել ընտրությունների ժամնանակ։
«Ինքը հիստերիայի մեջ էր ընկել։ Տեսե՞լ եք կայքերով։ Դա մարզպետին վայել բան չէր, թպրտում էր, եսիմ ինչերի մեջ էր ընկել, մտնում էր տեղամասեր․․․», - ասաց սասուն Միքայելյանը։