00:00:00

Աննա Հակոբյանը Արամ Ա կաթողիկոսի հրավերով Լիբանանում կմասնակցի Հայ մամուլին նվիրված համահայկական համաժողովին

14:46, 01 հուլիս 2019

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» եւ «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը հուլիսի 1-ին Մեծի Տան Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի հրավերով կայցելի Լիբանան՝ մասնակցելու Հայ մամուլին նվիրված համահայկական համաժողովին: Հուլիսի 2-ին՝ համաժողովի բացման արարողությանը, Աննա Հակոբյանը հանդես կգա հայ մամուլի արդիական խնդիրների վերաբերյալ ելույթով: Այցի ընթացքում Աննա Հակոբյանը կհանդիպի Լիբանանի Հանրապետության նախագահի տիկնոջ Նադյա Չամին Աունի հետ: Աննա Հակոբյանը կայցելի նաեւ Լիբանանում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կենտրոնակայան եւ այնտեղ կհանդիպի առաքելության կազմում ծառայություն իրականացնող հայ խաղաղապահների հետ: Վարչապետի տիկինը կայցելի նաեւ Հայոց Ցեղասպանության որբերի «Արամ Պեզիքյան» թանգարան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր