00:00:00

Նախագահ Սարգսյանի հրամանագրով Մխիթար Գոշի մեդալով պարգևատրվել են դատախազության աշխատակիցներ

14:35, 01 հուլիս 2019

 Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Մխիթար Գոշի մեդալով պարգևատրելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Մխիթար Գոշի մեդալով պարգևատրել՝ գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության պետ Եղիազար Վլադիմիրի Ավագյանին, գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արսեն Վիգենի Սիմոնյանին»,- նշված է ՀՀ նախագահի հրամանագրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր