00:00:00

Երկար ժամանակ լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզերում

10:33, 01 հուլիս 2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 1-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երեւան քաղաքում 11։00-15։00 Նորք-Մարաշ համայնքի՝ Արմենակյան եւ Հովսեփյան փողոցների սեփական տները մասնակի, մանկական ինֆեկցիոն հիվանդանոցը եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11։00-17։00 Մանթաշյան փ․ 28ա շենքը, Գարեգին Նժդեհի փ․ 9 շենքը, Լազոյի փողոցի նրբանցքի սեփական տները եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ա.Տիգրանյան, Վարշավյան եւ Անտառային փողոցների սեփական տները եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Բաղրամյան 1-ին փակուղու սեփական տները եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Շինարարների փ. 6, 8, 10 շենքերը, Արզումանյան փ. 8Ա, 10, 12 շենքերը, թիվ 118 դպրոցը եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արարատի մարզում՝ 10։00-16։00 Ոսկետափ եւ Ավշար գյուղերը մասնակի, 10։30-16։00 Մխչյան գյուղը մասնակի, Վայոց Ձորի մարզում՝ 10։00-16։00 Ելփին գյուղը մասնակի, Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Ձորաղբյուր, Գեղաշեն եւ Կամարիս գյուղերը մասնակի, 11։00-13։00 Ջրվեժի Բագրեւանդ թաղամասը, Գեղարքունիքի մարզում՝ 10։30-13:30 Սեւան քաղաքի Նաիրյան փ. 148-152 շենքերը, «Կոնվերսբանկ», «Հայբիզնեսբանկ» ընկերությունները, «Տարոն» սուպերմարկետը, Զինկոմիսարիատը, Սեւանի պետական քոլեջը հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Լոռու մարզում՝ 10։00-16:00 Դսեղ գյուղը մասնակի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր