00:00:00

Երեւանի բնակիչ 19-ամյա զինծառայողը արձակուրդից հետո հրաժարվում է զորամաս վերադառնալ․ հրավիրվել է հոգեբան

11:11, 01 հուլիս 2019

Արձակուրդից հետո զինծառայողը չի ցանկանում վերադառնալ զորամաս՝ պատճառաբանելով, որ իրեն կսպանեն, հայտնում է Shamshyan.com-ը։ Աջափնյակ վարչական շրջանից զինվորական ծառայության մեկնած 19-ամյա Նարեկ Ս.-ն զորամասից օրինական արձակուրդ է ստացել և եկել տուն: Հունիսի 30-ին լրացել է նրա արձակուրդի ժամկետը և նա պետք է վերադառնար զորամաս: Սակայն նա հրաժարվել է զորամաս վերադառնալ՝ ծնողներին հայտնելով, որ եթե գնա զորամաս, իր կյանքին վերջ կտա։ Զինվորի հարազատները ահազանգել են իրավապահ մարմիններին, որոնց կանչով էլ ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հոգեբանական կեենտրոնի խումբը: Հոգեբանի կատարած աշխատանքի արդյունքում զինվորը համաձայնել է չդիմել ծայրահեղ քայլի, որից հետո նրան տեղափոխել են Մուրացանի զինվորական հոսպիտալ: Այնտեղ որոշ ժամանակ մնալուց հետո ժամանել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողներրը, որոնց ուղեկցությամբ զինվորին տեղափոխել են Կանազի հոսպիտալ: Այս պահին նա գտնվում է բժիշկների հսկողության տակ, իսկ ռազմական ոստիկանությունն էլ ուսումնասիրում է խնդիրը՝ պարզելու, թե  արդյոք զինվորը զորամասում ճնշումների է ենթարկվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր