00:00:00

Անձրևներին կհաջորդի առանց տեղումների և ավելի շոգ եղանակ

17:23, 30 հունիս 2019

Հայաստանի շրջանների զգալի մասում hունիսի 30-ի ցերեկը, հուլիսի 1-ին, 2-ի գիշերը` Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ: Քամին կլինի հարավ-արևմտյան 3-8 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչև 20-25 մ/վ: Հուլիսի 2-ի ցերեկը, 3-5-ն սպասվում է առանց տեղումներ եղանակ: Օդի ջերմաստիճանը հունիսի 30-ից հուլիսի 1-ը աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով, հուլիսի 3-5-ը նույնքան կբարձրանա։ Երևանում հունիսի 30-ի ցերեկը, հուլիսի 1-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ նաև քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագություն: Հուլիսի 2-5-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր