00:00:00

«Երբ վարչապետ Փաշինյանը դավաճանում է պատգամավոր Փաշինյանին». Շարմազանով

13:20, 29 հունիս 2019

Մի առիթով դեռ պատգամավոր Փաշինյանն ասել է, թե դավաճանության հիմքում ընկած է սուտը եւ մարդն, այդ սուտն ասելով, դավաճանում է ոչ թե ուրիշին, այլ ինքն իրեն:: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա, մասնավորապես, նշել է. «Երբ վարչապետ Փաշինյանը դավաճանում է պատգամավոր Փաշինյանին Մի առիթով դեռ պատգամավոր Փաշինյանն ասել է, թե դավաճանության հիմքում ընկած է սուտը եւ մարդն, այդ սուտն ասելով, դավաճանում է ոչ թե ուրիշին, այլ ինքն իրեն: Ինչպես ասում են՝ դու ասեցիր... •Փաշինյանն ասում էր՝ վենդետա չի լինելու, իսկ վենդետա կա: •Փաշինյանը միասնություն էր խոստանում, բայց հասարակությանը սեւերի եւ սպիտակների բաժանեց: •Սիրո եւ համերաշխության փոխարեն, ատելություն քարոզեց: •Կուտակային կենսաթոշակների դեմ էր պայքարում, իսկ այժմ լռում է: •Կարմիր գծերը պետք է հանվեն, իսկ այսօր կան: •Տեսախցիկները պետք է հանվեն, չեն հանվել: •Ներդրումներ պետք է լինեն, չկան: •Բոլոր ոլորտներում պետք է զարգացում լինի, սուտ է: •ԵՄ համաձայնագիրը ջուր է, հիմա գովում է: •ԵՏՄ-ն եւ ՀԱՊԿ-ն չեն բխում մեր շահերից, այսօր գովում է: Հ.Գ. Օտարերկրյա գործակալների վերաբերյալ հայտարարությունն էլ հերթական աննպատակ շոուն էր»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր