00:00:00

Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Արցախում բարեգործական ծրագրերի իրականացման համար

12:58, 29 հունիս 2019

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 29-ին Ստեփանակերտի կենտրոնական մարզադաշտում մասնակցել է ամերիկյան հանրահայտ «Սթարքի» ընկերության կողմից լսողական խնդիրներ ունեցող Արցախի քաղաքացիներին ժամանակակից լսողական սարքերի տրամադրման արարողությանը: Նույն օրը Նախագահն ընդունել է «Սթարքի» ընկերության ներկայացուցիչներին եւ քննարկել նրանց հետ առողջապահության ոլորտում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել ընկերությանն Արցախում բարեգործական ծրագրերի իրականացման համար՝ նշելով, որ դրանք պահանջված են ու կարեւոր: Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի հիմնադիր Արա Բաբլոյանը, պաշտոնատար այլ անձինք: Այդ մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր