Վահե Գրիգորյանի նամակի Առաջին մասը կարդացեք այստեղ.
Նամակի երկրորդ մասը ներկայացնում ենք ստորև.
«Դատավորների անփոփոխելիության սկզբունքը
Որևէ առարկության այս սկզբունքի դեմ՝ որպես դատական իշխանության անկախության երաշխիքներից մեկի, կիրառության դեմ մերժելի է: Սակայն այս սկզբունքը պետք է կիրառվի իր նպատակային նշանակության ուղղությամբ և չի կարող դառնալ հակառակ նպատակների պաշտպանության գործիք:Դատավորների անփոփոխելիության սկզբունքը կոչված է դատավորներին և դատարանները (ինչպես և համարժեք գործառույթ իրականացնող այլ ատյաններին) պաշտպանել իշխանության այլ ճյուղերի կամ այլ աղբյուրների ազդեցություններից: Այն, այլ խոսքով, դատավորների և դատարանների անկախության պաշտպանություն է:
Այս սկզբունքը չի կարող բացարձակ դիտվել և ենթակա է ողջամիտ սահմանափակումների: Այս սկզբունքի կիրառությունը պետք է առավելագույնս ապահովվի,երբ խոսքը վերաբերում է քաղաքական իշխանության փոփոխությունների արդյունքում միջամտությունների հավանականությանըդատական իշխանությանը:
Սակայն, 2015թ.-ի Սահմանադրության փոփոխությունը ոչ քաղաքական ուժի իշխանության մեջ փոխատեղման, ոչ էլ դատական իշխանության, առավել ևս՝ Դատարանի նկատմամբ դրա անկախությանը միջամտելու համար թիրախավորված գործընթաց է եղել: 2015թ.-ի սահմանադրական փոփոխություններով կատարվել է Հայաստանի նորագույն պատմության ընթացքում պետության մոդելի ամենաարմատական փոփոխությունը, որը համակել է ինչպես գործադիր և օրենսդիր, այնպես էլ դատական իշխանության ողջ սպեկտրը: Ավելին, այս փոփոխություններն ինքնին հանգեցրել են հենց Դատարանի կազմության, դրա ընթացակարգերի և լիազորությունների էական փոփոխությունների, դատավորների կարգավիճակի ներդրման դատարանում, խորհրդարանական Հանրապետությունում Դատարանին նոր՝ առավել ծանրակշիռ դերով օժտելուն:
Արդ, Սահմանադրի նպատակն է եղել օր առաջ այդ փոփոխությունների կյանքի կոչելը, որի դիմաց դատավորների անփոփոխելիության սկզբունքի մասնակի զիջումը ոչ միայն չէր կարող խոնարհեցնել Դատարանի անկախությունը, այլև՝ փոփոխություններով հանդերձ, նոր Սահմանադրության գործարկմամբ այն պետք է էլ առավել ընդգծված և ամրապնդված լիներ:
Մինչդեռ, 213 հոդվածի այն մեկնաբանությունը, որը,ձևականորեն հղում տալով դատավորների անփոփոխելիության սկզբունքին, կիրառվել է 2015թ.-ի դեկտեմբերի 6-ից մինչև 2018թ.-ի ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում, ոչ թե Դատարանի անկախության պաշտպանության նպատակ հետապնդող մոտեցում կարող է դիտվել, այլ դրա տրամագծորեն հակառակը: Այնպես, ինչպես դատավորների անփոփոխելիության սկզբունքը փորձ է եղել մեջբերել Սահմանադրության 213 հոդվածի կիրառված մեկնաբանության համար, այն ավելի շատ դարձել է մեկ քաղաքական կուսակցության որոշմամբ Դատարանի (այլևս՝ Սահմանադրությամբ երաշխավորած) իր ներկայացուցչական մարմինները ընտրելու ինքնավարության միջամտությանը և Դատարանի՝ Սահմանադրությամբ նախատեսված մոդելի կյանք իրագործումը շուրջ 2 տասնամյակ հետաձգելուն:
և ես խորապես ափսոսում եմ, որ միջազգային այն կազմակերպությունները, որոնք 2015թ.-ի սահմանադրական փոփոխությունների ողջ ընթացքում գործուն դերակատարություն են ունեցել իրենց փորձագիտական միջամտություններով տարբեր հարցերի վերաբերյալ, գլխովին անտեսել են հենց այն իշխանության և նրա ներկայացուցիչների՝ դատավորների անփոփոխելիության սկզբունքի վկայակոչմամբ թույլ տված քաղաքական միջամտությունները, որոնց հետ նույն միջազգային կազմակերպությունները ուղիղ կապի մեջ են եղել այս ողջ ընթացքում: Սա խոր հիասթափության և այդ կազմակերպությունների կողմից քաղաքական-կուսակցական կողմնապահության արդարացված տպավորություն կարող էր թողնել հայաստանյան հանրության շրջանում:
և այսու, մեր պետության սահմանադրական մոդելի ամբողջական փոփոխության պայմաններում, երբ արմատապես վերափոխվել են գործադիր, օրենսդիր և, մասամբ՝ դատական իշխանությունների կազմավորման, ընթացակարգային և գործառութային կարգավորումները, Դատարանի դատավորների՝ Սահմանադրությամբ նախատեսված մասնագիտական և ներկայացուցչական բազմազանության պայմաններում ձևավորվելիք նոր կազմը կարող էր որևէ կերպ և որևէ խնդիր առաջացնել դատավորների անփոփոխելիության սկզբունքի հետ: Ավելին, շարունակելով հենց դեռ նախորդ սահմանադրական ընթացակարգերից օգտվելու հնարավորությունից, միջազգային կազմակերպությունների աչալուրջ հսկողության տակ և առանց որևէ առարկության հանդիպելու օրվա քաղաքական իշխանությունը ամբողջացրել է Դատարանի նկատմամբ իր վերահսկողական լծակները՝ Դատարանի անդամ ընտրելով իր անդամին և անմիջապես վերընտրելով ցմահ (մինչև 65 տարեկան պաշտոնավարման ժամկետում) նախագահի կարգավիճակում՝ դրանով իսկ Հայաստանին՝ դատավորների անփոփոխելիության սկզբունքի պաշտպանության ներքո զրկելով մինչև 2035թ.-ը Սահմանադրի կողմից նախատեսված Դատարանն ունենալու հենց նույն մարդկանց և միջազգային կազմակերպությունների կողմից գործուն կերպով հրամցված մոդելից, որպես ամենաարդյունավետ Դատարան մոդել:
Իմ՝ դատավորի տրված երդումս ինձ արգելում է այս իրողությունը, ներառյալ նաև միջազգային կազմակերպությունների մասով, չբարձրաձայնելու շռայլությունը:
Դատարանի հեղինակության հարցն ու խնդիրը
Սահմանադրության 213 հոդվածի մինչ այսօր ունեցած մեկնաբանության ներքո Սահմանադրի կամքին հակառակ նշանակմամբ և դրանով էլ ավելի խորացնելով հայաստանյան հանրության աչքում մեկ կուսակցության դոմինացիայի տակ գտնվող ատյանի հանրային ընկալումը, զուտ միայն իրավական դատողությունների սահմանափակելու անհնարինությամբ այս խնդրի լուծումը նաև ունի Դատարանի, մասնավորապես, և սահմանադրական արդարադատության, առհասարակ, հեղինակության պաշտպանության ասպեկտ:
Ես չեմ կարող այս հարցի շրջանակներում, իմ կարգավիճակով պայմանավորված, ծավալվել ավելի, քան նշվեց, սակայն սույն նամակի հասցեատերերից յուրաքանչյուրին պետք է խնդրեմ սա տեսադաշտում պահել:
և ես ցավով եմ նկատում, որ այս պարզ իրողությունն առ այսօր անտեսված է եղել Դատարանի անդամների կողմից՝ առնվազն այնքանով, որքանով որ մեկ քաղաքական կուսակցության և իր նախկին անդամի կողմից Դատարանի նախագահի պաշտոնում ընտրությունը ուղղակիորեն հանգեցրել է Դատարանի ներքին ինքնավարության ամենակարևոր հարցերից մեկի՝ իր նախագահի ընտրության և այդ ընտրության հնարավորության Սահմանադրությամբ նախատեսված առավելագույն ժամկետից մոտ 3 անգամ և այնպիսի փաստերի և գործողությունների զուգամիտմամբ, որ կարող են կասկած հարուցել Դատարանի նկատմամբ հարգանքի բացակայության մասին:
Լուծման տարբերակներ
Այս խնդիրը՝ Սահմանադրության 213 հոդվածի ճշգրիտ և կամայականություններից զերծ պահող մեխանիզմ նախատեսող մեկնաբանությունը չի կարող լուծման առարկա հանդիսանալ Դատարանում (եթե այն նույնիսկ որևէ կերպ բարձրացվի Դատարանի առջևորևէ վարույթի շրջանակներում), քանի որ խնդրո առարկան հենց Դատարանի կազմի գերակշիռ մեծամասնության դատավորի պաշտոնում պաշտոնավարման սահմանադրականությանն է վերաբերում (թեկուզևսահմանադրականության այդ խնդիրն իր ողջ սրությամբ ծագել է այս նորմերի 2015թ.-ի դեկտեմբերի 6-ից մինչև 2018թ.-ի ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում տեղ գտած իրողությունների խոցելի սահմանադրականությունից): Այլ խոսքով, ակնհայտ է, որ՝