00:00:00

Մարմարիկ գյուղում 40 րոպե տեղացել է ձվի չափ կարկուտ

22:07, 28 հունիս 2019

Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղում այսօր՝ հունիսի 28-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել, հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 15:30-ի սահմաններում ձվի չափ կարկուտ է տեղացել՝ վնասելով գյուղի ողջ ցանքատարածությունները, տան տանիքները, բակերում կայանված ավտոմեքենաները, կարտոֆիլի, կաղամբի, լոբու, սոխի, ցորենի, վարունգի բերքը հողին է հավասարեցրել: Գյուղացիները փակել են Հրազդան- Հանքավան ավտոճանապարհի Մարմարիկ գյուղի հատվածը՝ պահանջելով, որ մարզպետը, պատասխանատու այլ պաշտոնյաներ  ժամանեն գյուղ և իրենց աչքերով տեսնեն կարկուտի վնասները: Գյուղ է եկել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը եւ գյուղացիներին հայտնել, որ վաղը առավոտյան հանձնաժողովը կայցելի գյուղ, ուսումնասիրությունների արդյունքները կներկայացնեն կառավարությանը, եւ ըստ մարզպետի՝ պահուստային ֆոնդից գումար կհատկացվի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր