00:00:00

Ներդրողներն ուղղորդվում են դեպի Հայաստան. նախագահ Սարգսյանը հանդիպել է աշխարհի խոշորագույն սննդարտադրողներից մեկի ղեկավարության հետ

19:23, 28 հունիս 2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ ու քննարկումներ է ունենում աշխարհում առաջատար դիրքեր զբաղեցնող ընկերությունների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ՝ շարունակելով ներդրողներ ու ներդրումներ բերել Հայաստան։ Շվեյցարիա աշխատանքային այցի ընթացքում նախագահը հանդիպել է գյուղմթերքների համաշխարհային խոշորագույն ընկերություններից մեկի՝ Cargill ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Գերթ Ժան վան դեր Աքերի հետ։ Նախագահ Սարգսյանը կարևորել է Cargill֊ի նման տնտեսական հսկաների հնարավոր մուտքը Հայաստան և նշել, որ մեր երկիրը բավարար ներուժ և հնարավորություններ ունի ինչպես սննդի արտադրության, այնպես էլ սննդի անվտանգության ոլորտում համագործակցելու համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր