00:00:00

Կառավարությունն առաջարկում է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների ծառայության ժամկետի ստաժն ավելացնել

20:05, 28 հունիս 2019

Օրինագծով առաջարկվում է կրկնապատկել հակառակորդի հետ շփման գծում զինվորական ծառայության իրականացման ժամանակահատվածի  աշխատանքային ստաժը, եթե անգամ տվյալ ծառայությունն իրականացնում են ոչ հանրապետության ԶՈՒ ներկայացուցիչները: Հունիսի 28-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկմանն այս մասին ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաղիյանը: Այսպիսով նրա խոսքով, 2018 թվականից շփման գծում ծառայություն են իրականացնում ոչ միայն ՀՀ ԶՈՒ զինծառայողները, այլեւ Հանրապետության ոստիկանության ներկայացուցիչները: Առաջարկված օրինագծով նախատեսում է նաեւ մի շարք տեխնիկական եւ բովանդակային փոփոխություններ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր