00:00:00

Ազգային ժողովում մեկնարկել է ՏՄՊՊՀ 2 անդամի ընտրության քվեարկությունը

14:10, 28 հունիս 2019

ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2 անդամի ընտրության քվեարկությունը:  Քվեարկությունը մեկնարկել է ժամը 14:00-ին: «Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության քվեարկությունն անցկացվելու է ԱԺ նիստերի դահլիճի հարևանությամբ գտնվող նախասրահում ժամը 14:00-15:00-ն»,-ներկայացրեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը: ՏՄՊՊՀ անդամի թեկնածուներն են Կարեն Սեդրակյանն ու Էդգար Ճաղարյանը: ՀՀ վարչապետը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի պաշտոնում Կարեն Սեդրակյանի թեկնածությունը առաջադրել է 1 տարի ժամկետով: ՀՀ վարչապետը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի պաշտոնում Էդգար Ճաղարյանի թեկնածությունը առաջադրել է 2 տարի ժամկետով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր