00:00:00

Բակո Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

12:22, 22 հունիս 2019

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 22-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Արցախում կայանալիք Համահայկական 7-րդ ամառային խաղերի անցկացմանը: Քննարկվել է խաղերի նախապատրաստական եւ կազմակերպչական աշխատանքների իրականացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Երկրի ղեկավարը կարեւորել է Համահայկական խաղերի նշանակությունը Արցախի մարզամշակութային կյանքում եւ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործում՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է անել հնարավորը Համահայկական խաղերն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու եւ անցկացնելու ուղղությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, պաշտոնատար այլ անձինք:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ                 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր