00:00:00

Արցախի ՊՆ-ն հերքում է ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած լուրը հայկական կողմից նռնականետերի կիրառմամբ հրադադարը խախտելու մասին

13:20, 21 հունիս 2019

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական զանգվածային լրատվության միջոցների տարածած լուրը, թե իբր հունիսի 20-ին և լույս 21-ի գիշերը հայկական առաջապահ ստորաբաժանումները նռնականետերի կիրառմամբ խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը: Արցախի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել: «Ադրբեջանական զանգվածային լրատվության միջոցների տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր հունիսի 20-ին և լույս 21-ի գիշերը հայկական առաջապահ ստորաբաժանումները նռնականետերի կիրառմամբ խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, հերթական ապատեղեկատվություն է: Ավելին՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ վերջին օրերի ընթացքում ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կողմից ոչ մի կրակոց չի արձակվել»,- ասված է արցախի Հանրապետության պաշտանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր