00:00:00

Ավինյանը Ֆրանսիայի փոստային ծառայության ներկայացուցչի հետ քննարկել է համագործակցության հնարավորության հարցը

12:34, 21 հունիս 2019

Հունիսի 20-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Ֆրանսիական «Լա Փոստ»-ի միջազգային ծրագրերի գծով տնօրենի տեղակալ Կրիստել Ժենեստին: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոստային ծառայությունների ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր: Զրույց է ծավալվել Հայաստանում փոստային ծառայությունների ոլորտի զարգացման հեռանկարների եւ մոտեցումների վերաբերյալ, այդ թվում՝ հանրային ծառայությունների մատուցման եւ թվայնացման օրակարգի համատեքստում: Տիկին Ժենեստը ՀՀ փոխվարչապետին է ներկայացրել  «Լա Փոստ»-ի կողմից պետական ծառայությունների մատուցման առանձնահատկությունները: Հանդիպման ավարտին զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել թեմայի առնչությամբ երկխոսությունը եւ քննարկումներ ունենալ հնարավոր համագործակցության բովանդակության եւ փոխադարձ հետաքրքրությունների հստակեցման դաշտում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր