Խորհրդարանը քննարկում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Աժ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց՝ կարծես թե տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանն, ըստ էության, կողմ է համայնքների ղեկավարների անուղղակի ընտրությանը, այսինքն, երբ ավագանի է ընտրվում, ապա ավագանին ընտրում է համայնքի ղեկավար։
Սուրեն Պապիկյանը հաստատեց՝ համամասնական ընտրակարգի ներդրման կողմնակից է, բայց 5000-ից ավելի բնակչություն ունեցող համայնքները նման հնարավորություն կունենան։ Սուրեն Պապիկյանը եշտեց՝ եթե համայնքների միավորման գործընթացը ամբողջապես տեղի ունենա, կարելի է համայնքի ղեկավարի ընտրության համար կիրառել վերոնշյալ մոդելը, քանի որ, ըստ Պապիկյանի, կարևոր է, որ քաղաքական ուժերն իրենց դերակատարումն ունենան համայնքի կառավարման մեջ, և որևէ տոկոս հավաքած քաղաքական ուժ 5 տարի շարունակ չմնա լուսանցքում, այլ դերակատարություն կունենա համայնքի գործունեության մեջ։
Սուրեն Պապիկյանը նշեց, այնուամենայնիվ, կան նաև այլ մեդելներ, որոնք պետք է ուսումնասիրել։ «Կան հաջող մոդելներ և հենց սրանց վրա էլ պետք է ստեղծել ապագա ինքնակառավարման մարմինների մոդելը»,-ասաց նա։