00:00:00

Նույնիսկ Երևանի ամենակենտրոնում աղբահանության հետ կապված՝ խնդիրներ կան․ Նաիրա Զոհրաբյան

12:11, 21 հունիս 2019

ԱԺ-ում քննարկվում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հեղինակած «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Անդրադառբալով այս նախագծին՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց՝ պարտաճանաչ քաղաքացի է, պարտաճանաչ վճարումներ է անում աղբահանության համար, սակայն համատիրության աշխատանքներում խնդիրներ կան․ փաստորեն, նույնիսկ Երևանի կենտրոնում ապրելով՝ չի ստանում համապատասխան ծառայություն։ «Ես ապրում եմ մայրաքաղաքի ամենա-ամենա-ամենակենտրոնում՝ Աբովյան փողոցում՝ «Փարիզյան սուրճ» սրճարանի դիմաց և նույնիսկ ամենակենտրոնում նորմալ չեն մատուցվում այդ ծառայությունները։ Ես չգիտեմ՝ գուցե կան բացառիկ համատիրություններ, բայց ամենակենտրոնում համատիրությունն իր ամենակարևոր առաքելությունը չի կատարում։ Համատիրությունների կոնցեպտները պետք է փոխել։ Չենք ուզում փակել համատիրությունները, պատերազմ չենք հայտարարում, բայց եթե մենք վճարումներ ենք անում, գոնե միջինացված կարգի ծառայություն պիտի ստանանք։ Ես չեմ առաջարկում բնաջնջել, համատիրությունների դեմ ցեղասպանություն անել, առաջարկում եմ համատիրությունների համակարգային կոնցեպտը փոխել», - եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր