00:00:00

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուժաշխատողի օրվա առթիվ

11:16, 21 հունիս 2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 21-ին շնորհավորական ուղերձ է հղել Բուժաշխատողի օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Սիրելի՛ բուժաշխատողներ, Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Շնորհավորում եմ եւ խորին երախտագիտություն հայտնում ձեզ ձեր չափազանց կարեւոր ծառայության համար, այն ուշադրության, հոգատարության ու կարեկցանքի, որ ցուցաբերում եք մեր քաղաքացիների հանդեպ: Առողջապահությունն այն ոլորտներից է, որտեղ բարձր արհեստավարժության եւ մասնագիտական գիտելիքների հետ մեկտեղ շատ կարեւոր են նաեւ մարդկային որակներն ու արժանիքները, աշխատողների նվիրվածությունն ու հավատարմությունը տված խոստմանն ու ընտրած մասնագիտությանը: Պետության կողմից նպատակասլաց աշխատանքներ են կատարվում բուժհիմնարկների շենքային պայմանների բարելավման, դրանք նորագույն սարքավորումներով հագեցման, բուժանձնակազմի մասնագիտական պատրաստվածության, առողջապահական ծառայությունների մատչելիության մակարդակի եւ որակի բարձրացման ուղղությամբ: Նախատեսված է նաեւ բարձրացնել բուժանձնակազմի աշխատավարձը:  Այդ բոլոր աշխատանքները կկրեն շարունակական բնույթ: Թանկագի՛ն բարեկամներ, Մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ Բուժաշխատողի օրվա առթիվ եւ մաղթում բոլորիդ խաղաղություն, քաջառողջություն, մեծագույն հաջողություններ ձեր բարդ ու դժվարին առաքելության իրականացման ճանապարհին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր