00:00:00

ԱԺ-ն այսօր կշարունակի քննարկել Հարկային օրենսգրքի փաթեթը

10:54, 21 հունիս 2019

Երեկ՝ հունիսի 20-ին, ԱԺ-ն ավարտեց ավարտեց 7-րդ գումարման խորհրդարանի երկրորդ նստաշրջանի աշխատանքները։ Այսօր հրավիրել է ԱԺ արտահերթ նիստ՝ քննարկելու հերթական նիստերի օրակարգում մնացած հարցերը, մասնավորապես, խորհրդարանը կշարունակի քննարկել Հարկային օրենսգրքի մեծ փաթեթը։ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված նախագծերի փաթեթը, «Տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին քվեարկություն է լինելու։ Այսօր խորհրդարանին կներկայացվի նաև Հայաստանի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի 2018 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը։ Քննարկվող մյուս նախագծերին կարող եք ծանոթանալ այստեղ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր