00:00:00

Սերժ Սարգսյանը լուծեց Տարոն Մարգարյանի հարցը

02:01, 24 մարտ 2018

Հայաստանի Ազգային Ժողովն այսօր 63 կողմ, 26 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին օրենքի նախագիծը: Կառավարության կառուցվածքի մասին օրենքի նախագծի փաթեթը, որում ընդգրկված են բազմաթիվ օրինագծեր, սպասելի էր, որ ընդունվելու են ձայների ճնշող մեծամասնությամբ: Բովանդակային փոփոխությունները ներկայացնելիս ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն առանձնացրել էր  Երևանի ավագանու նիստերի լուսաբանման ձևերին վերաբերող փոփոխությունը, որի համաձայն, ավագանու նիստերը այսուհետև կլուսաբանվեն այնպես, ինչպես՝ ԱԺ նիստերը։ Սա ենթադրում է, որ Երեւանի քաղաքապետարանի դռները գործնական առումով փակվում են ԶԼՄ-ների առջեւ: Երեւանի ավագանու այս տարվա սկանդալային նիստից հետո սա թերեւս կարելի է համարել քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջին հաղթանակը: Տարոն Մարգարյանը «Երկիր Ծիրանիի» գրոհից հետո անցավ ակտիվ ինքնապաշտպանության: Ավագանու նիստում տեղի ունեցածի գլխավոր մեղավոր Մարգարյան Տարոնը համարեց երեք հոգանոց խմբակցության ներկայացուցիչներին եւ  լրագրողներին, ովքեր արագորեն տարածեցին քաղաքապետարանում թափված  «կեղտը»: Իրականում Տարոն Մարգարյանը նման իրավիճակում հայտնվել էր ոչ թե ընդդիմադիր խմբակցության եւ առավել եւս լրագրողների, այլ սեփական թիմակիցների, առավել կոնկրետ Սերժ Սարգսյանի պատճառով: Երկիր Ծիրանի խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ դեռեւս հայտարարում էր, որ պատրաստվում է Տարոն Մարգարյանի կյանքը դժոխքի վերածել: Իշխանությունները՝ Սերժ Սարգսյանը ով կարող էր անհրաժեշտության եւ ցանկության դեպքում կանխել այդ կուսակցության գրանցումը չարեց այն:  Սա հարցի մի կողմն է: Մյուս կողմից Տարոն Մարգարյանը քաջ գիտակցում է, որ Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցությունը եւս իր կազմավորածը չէ:  Այն Սերժ Սարգսյանի խմբակցությունն է, ինչպես եւ խորհրդարանի պարագայում է: Ինչն էլ ենթադրում է, որ Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցությունը Սերժ Սարգսյանի ցանկության դեպքում եւ  անհրաժեշտ պահին կարող է «օգնության» հասնել  «Երկիր Ծիրանիին», անգամ եթե տեսախցիկներն անջատված լինեն: Ի դեպ որքան էլ տարօրինակ թվա այդ սցենարն արդեն իսկ մեկ անգամ կիրառվել է:  Նույն այդ սկանդալային նիստում իրավիճակը սրեցին եւ Տարոն Մարգարյանին արջի ծառայություն մատուցեցին կանանց ծեծող ՀՀԿ ավագանիները: Փակելով Երեւանի ավագանու նիստերը լրագրողների առաջ, Տարոն Մարգարյանը փորձում է ցույց տալ, որ դրության տերն ինքն է: Սակայն ակնհայտ է, որ սա եւս արվեց իշխանական վերնախավի լուռ համաձայնությամբ, բայց ոչ բնավ քաղաքային իշխանությունների՝ դրախտային կյանքին վերադարձնելու ցանկությամբ: Սերժ Սարգսյանն առայժմ հրադադար է հայտարարել: Հարցերն իշխանական բուրգում մշտապես կուլիսային ու քեֆերի սեղանի շուրջ են լուծվել: Սրա մասին մամուլի հրապարակումների համաձայն ակնարկել է նաեւ Տարոն Մարգարյանի ենթականերից մեկը՝ հերթական անգամ նրան դնելով անհարմար դրության մեջ: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր