00:00:00

Լարված իրավիճակ Շենգավիթի ոստիկանության դիմաց (լուսանկարներ)

18:39, 18 հունիս 2019

Վերաքննիչ քրեական դատարանի դիմաց քիչ առաջ  բախում տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների եւ իշխանության կողմնակիցների միջեւ։ Իշխանության կողմնակիցները փորձեցին փակել դատարանի մուտքը, որին հաջորդեց բախումը ցուցարարների միջեւ։ Միջամտեցին ոստիկանները, ցուցարարները շարժվեցին մոտակայքում գտնվող ոստիկանության Շենգավիթի բաժին։ Ցուցարարները փորձեցին փակել բաժնի դիմացի ճանապարհը, սակայն ոստիկաններին հաջողվեց բացել ճանապարհը։ Այս պահին լարված իրավիճակ է ոստիկանության Շենգավիթի բաժնի մուտքի դիմաց, որտեղ մեծ թվով ցուցարարներ են հավաքված։ Մի քանի հոգու ոստիկանություն բերման են ենթարկել։ Նրանց մեջ է նաեւ ակտիվիստ Ջիվան Աբրահամյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր