00:00:00

Իշխան Զաքարյանը հանդիպել է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանին

18:36, 18 հունիս 2019

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն ընդունել է  Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ֆուտբոլին և ֆուտզալին առնչվող հարցեր: Իշխան Զաքարյանը նշել է, որ ֆուտբոլը և ֆուտզալը  համահայկականխաղերի 17 մարզաձևերից ամենաշատ մասսայականություն վայելողն են, որոնց հայտերն արդեն իսկ մեծ թիվ են կազմում: «Այս պահի դրությամբ 46 թիմից հայտ ունենք և շարունակում ենք ստանալ: Կարծում եմ՝ մինչև հուլիսի 1-ը ֆուտբոլի և ֆուտզալի հայտերը կգերազանցեն  հինգ տասնյակը»,- ասել է  Զաքարյանը: ՀՖՖ նախագահ  Արթուր Վանեցյանը, ընդգծելով համահայկական խաղերի կարևորությունը, վստահեցրել է, որ կարվի հնարավոր ամեն բան՝ ապահովելու համահայկական խաղերի, մասնավորապես՝ ֆուտբոլային հանդիպումների  պատշաճ կազմակերպումն ու անցկացումը: «Ֆուտբոլն ամբողջ աշխարհում, Հայաստանում ևս ամենամասսայական խաղն է, և զարմանալի չէ, որ համահայկական խաղերում ևս ամենապահանջվածն է: Կարծում եմ՝ ունենալու ենք շատ լավ ֆուտբոլային հանդիպումներ և իրական տոն, որը համախմբելու է ողջ հայությանը Հայաստանում»,- ասել է Վանեցյանը: Կողմերը պայմանավորվել են, որ մինչև հուլիսի 10-ը Համահայկական խաղերի գլխավոր մրցավարը կներկայացնի հայտերի վերջնական  թիվը: Քննարկվել են մարզական պատվիրակությունների մուտքը ՀՀ սահմանում առանձին անցակետով ապահովելու աշխատանքների իրականացմանն առնչվող և կազմակերպչական այլ հարցեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր