00:00:00

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՄԱԿ մշտական համակարգողի հետ քննարկել է ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացը

16:21, 18 հունիս 2019

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՄԱԿ մշտական համակարգող Շոմբի Շարփին: Հանդիպման հիմնական թեման Կառավարության կողմից ոլորտային ռազմավարությունների մշակումն ու այդ գործընթացում Հայաստանի զարգացման գործընկերների ներգրավվածությունն էր:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել մշակվելիք ոլորտային ռազմավարությունների բովանդակության և կառուցվածքի վերաբերյալ: Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ վերջնական փաստաթղթերի որակը անմիջականորեն կախված է գործընթացի ճիշտ կազմակերպման և համակարգման հետ: ՄԱԿ մշտական համակարգող Շոմբի Շարփը փոխանցել է զարգացման գործընկերների պատրաստակամությունը աջակցությունը ցուցաբերելու ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացում: Մհեր Գրիգորյանը և Շոմբի Շարփը քննարկել են նաև այդ գործընթացի համակարգմանն առնչվող մի շարք կազմակերպչական և բովանդակային հարցեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր