00:00:00

Թողարկվել են OTP PIN ծածկագրերով քարտեր

20:09, 18 հունիս 2019 Բանկեր

Ամերիաբանկը սկսել է թողարկել  OTP (one time password) PIN ծածկագրերով քարտեր` առանց PIN ծրարների: Այսուհետ Բանկի քարտապանները հնարավորություն ունեն իրենց բանկային քարտի ծածկագիրը սահմանել ինքնուրույն`ստանալով մեկանգամյա գաղտնաբառ Բանկում գրանցված իրենց  հեռախոսահամարին: Ի թիվս մի շարք այլ առավելությունների, OTP ծածկագրերով քարտերի դեպքում հաճախորդն իր PIN-ը մոռանալու դեպքում այլևս քարտը վերաթողարկելու անհրաժեշտություն չի ունենա, Ամերիաբանկի ցանկացած բանկոմատի միջոցով մոռացված PIN-ը հնարավոր է փոխարինել նոր ծածկագրով:
«Ամերիաբանկ» ՓԲԸ
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր