00:00:00

Սյունիքի մարզի կորած բնակչի դին գտել են Ողջի գետի մեջ՝ ջրահեղձ եղած վիճակում

16:02, 18 հունիս 2019

Հունիսի 15-ին Արցախի ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնում հաղորդվել էր ՀՀ Սյունիքի մարզի բնակիչ 69-ամյա Վ. Ա.-ի անհայտ կորելու մասին։ Հունիսի 16-ին ժամը 13:30-ի սահմաններում ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի ծառայողները ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ծառայողների հետ համատեղ Վ. Ա.-ի դին հայտնաբերել են Կովսական համայնքի «Կիրհանք» կոչվող տարածքով հոսող Ողջի գետի մեջ՝ ջրախեղդ եղած վիճակում: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քննչական վարչությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր