00:00:00

Բոլորին կոչ եմ անում՝ չփորձեն մեզ հետ լուսանկարվելով պաշտոն ստանալ կամ ինդուրգենցիա․ Ալեն Սիմոնյան

15:11, 18 հունիս 2019

ԱԺ-ում շարունակում են քննարկել ՍԴ դատավորի թեկնածու ընտրելու հարցը։ Իր ելույթում Աժ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը նշեց՝ բարձր է գնահատում առողջ քննատադությունը, որը հնչում է Աժ նիստերի դահլիճում։ Ալեն Սիմոնյանը առանձնացրեց Արման Բաբաջանյանի քննադատական ելույթը և որոշ ելույթների ու կարծիքների, որոնք հնչել էին ԱԺ-ում։ «Ուզում եմ պարոն Բաբաջանյանին և մեր համաքաղաքացիներին ասել, որ որևէ մեկը աղուհացով չի դիմավորի նրանց, ովքեր ՀՀ օրենքից բացի՝ ունեցել են իրենց օրենքը։ Իրենք այսօր կամ վաղը, միանշանակ օրենքի առջև են կանգնելու՝ անկախ նրանից, թե որտեղ են փորձում գալ, մեր գործընկերների կողքը կանգնել, լուսանկարվել։ Որևէ մեկը ինդուրգենցիա չի ստացել։ Ուզում եմ՝ սա մեկընդմիշտ ֆիքսենք։ Բոլորին կոչ եմ անում՝ չփորձեն մեզ հետ լուսանկարվելով պաշտոն ստանալ կամ ինդուրգենցիա, կամ փորձ անել ինչ-որ բանից խուսափել», - ասաց Ալեն Սիմոնյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր