00:00:00

Ծանուցագիրը, որ ստացել եմ, պետք է դնեի ռամկայի մեջ, կպցնեի պատի՞ն․ Գագիկ Ծառուկյան

15:32, 18 հունիս 2019

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պատգամավոր Գագիկ Ծառուկյանը նշեց՝ ՀՔԾ-ից ստացած ծանուցագրին պատասխանել է իր փաստաբանի միջոցով։ «ՀՔԾ էլ որ զանգեք, այդ մասին կասեն», - ասաց Գագիկ Ծառուկյանը։ Հարցին՝ պատռե՞լ եք առաջին ծանուցագիրը, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց․ «Այսինքն, որ ծանուցագիրը, որ ստացել եմ, պիտք է դնեի ռամկայի մեջ, կպցնեի պատի՞ն … առանց ծանուցագիր որ գնայի, չէին ընդունի՞»,- ասաց Ծառուկյանը։ Գագիկ Ծառուկյանն ասաց՝ հարգում է օրենքը, օրենքի առաջ բոլորը հավասար են։ «96-րդ հոդվածի համապատասխան՝ պատգամավորը կարող է իր կարծիքը հայտնել ու կաշկանդված չէ այդ դեպքում», - ասաց Գագիկ Ծառուկյանը։ Հարցին՝ ներկայանալո՞ւ եք ՀՔԾ, Գագիկ Ծառուկյանն ասաց՝ փաստաթղթերը ստորագրել է, ուղարկել ՀՔԾ, և այնտեղ գնալու անհրաժեշտություն չկա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր