00:00:00

Գյումրիում իրար են բախվել երեք մեքենաներ. կան վիրավորներ

14:29, 26 փետրվար 2018 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 25-ին, ժամը 23:31-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Սախարովի հրապարակում տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի 34 FS 377 պետհամարանիշի (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել), «Mercedes Benz S 63 AMG» 05 OM 050 պետհամարանիշի (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) եւ «Mercedes Benz C180» 34 RD 776 պետհամարանիշի (վարորդ՝ 31-ամյա Ռ. Հ.) ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Mercedes»-ի վարորդը եւ ուղեւոր՝ 27-ամյա Գ. Թ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվացքներով հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել վառելիքի արտահոսքը եւ սահմանազատել տարածքը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր