00:00:00

Քաղաքացին ավանակի ուղեկցությամբ բողոքի ակցիա իրականացրեց կառավարության մոտ

16:00, 17 հունիս 2019

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի 20 բազմաբնակարան շենքի նախկին բնակիչ Ռազմիկ Դավթյանը ավանակի ուղեկցությամբ բողոքի ակցիա էր իրականացնում ՀՀ կառավարության շենքի դիմաց։ Քաղաքացու ձեռքին պաստառ կար, որի վրա գրված էր՝ «Թան խմեք, դինջացեք»։ Այս մասին գրում է A1plus.am-ը։ Նա ասաց, որ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի զարմուհու ամուսինը՝ Սամվել Սամվելյանը, մի խումբ անձանց հետ խաբեությամբ իրենից խլել են իր բնակարանը։ Նրան մոտեցան ոստիկանները և կենդանիների հետ վարվեցողության կարգի խախտման պատճառաբանությամբ տեղափոխեցին «Կենտրոն»-ի բաժին։ Իսկ ավանակը մնաց ծառից կապված՝ մինչ քաղաքապետարանը համապատասխան կերպով կիրականացնի կենդանու տեղափոխությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր