00:00:00

«Ֆեյքերին աշխատավարձ վճարելու արդյունքում հին կոռուպցիոն համակարգի բոլոր ռեսուրսները կսպառվեն, և նրանք կհայտնվեն «բոմժի» կարգավիճակում»․Փաշինյան

17:19, 16 հունիս 2019

«Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության համագումարի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձ կատարեց հեղափոխությունից հետո ստեղծված հիսուն հազար աշխատատեղին: Նա մի ուշագրավ հայտարարություն արեց, մասնավորապես, ասաց, որ աշխատատեղերի վիճակագրությունը շատ ավելի մեծ կլիներ, եթե մենք արձանագրեինք այն աշխատատեղերը, որոնք բացվել են ֆեյքերի և յութուբում dislike դնողների համար: «Անցյալ տարվա մայիսից մինչև այս տարվա մայիս ՀՀ-ում պաշտոնապես արձանագրվել է 51 հազար նոր աշխատատեղ: Դրանց մի մասը ստվերից դուրս եկած, մյուս մասը՝ նոր ստեղծված աշխատատեղերն են, բայց երեկ մի զեկույց կարդացի և հասկացա, որ մեր 100 փաստերում աշխատատեղերի վիճակագրությունը շատ ավելի մեծ կլիներ, եթե մենք արձանագրեինք այն աշխատատեղերը, որոնք բացվել են ֆեյքերի և յութուբում dislike դնողների համար»,- ասաց նա: Նիկոլ Փաշինյանը համոզված է՝ այս դեպքում աշխատատեղերի ավելացման ցուցանիշները եռանիշ, քառանիշ աճեր կգրանցեին: «Չնայած, մենք դժգոհ չենք, որ մեր քաղաքացիներն աշխատանք ունեն և համոզված եղեք՝ մենք բավարար կամք և քաղաքական ռեսուրս ունենք, որպեսզի ֆեյքերի և dislike դնողներին աշխատավարձ վճարելու արդյունքում հին կոռուպցիոն համակարգի բոլոր ռեսուրսները սպառվեն, և նրանք հայտնվեն «բոմժի» կարգավիճակում»,- նշեց վարչապետը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր