08:49:16

ՔՊ-ն մերժել է Իոննիսյանին․ հայտնի է՝ ով կնշանակվի արդարադատության նախարար

17:11, 16 հունիս 2019

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոննիսյանի՝ արդարադատության նախարար նշանակվելու մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին Irakanum.am-ին ասաց իշխանության ներկայացուցիչներից մեկը։ Իշխող քաղաքական ուժում կարծում են, որ այդ տեղեկատվությունը մամուլում հայտնվել է այն պատճառով, որ Դանիել Իոննիսյանը որոշակի խնդիրներ ունի իշխանության ներկայացուցիչների հետ, ովքեր ըստ նրա եւս խնդիրներ ունեն Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն մեզ հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը անգամ Դանիել Իոննիսյանի հնարավոր թեկնածությունը նախարարի պաշտոնում չի քննարկելու։ Irakanum.am-ին հայտնի է դարձել, որ արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայիս խորհրդական Եղիշե Կիրակոսյանը։ Կիրակոսյանը ոլորտում բարձր պաշտոն զբաղեցնելու փորձ արդեն ունի. 2012-2014թթ.-ին եղել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, իսկ 2014-2015 թթ․-ին աշխատել է ՀՀ Սահմանադրական դատարանում՝ որպես խորհրդական։ Նա ՄԻԵԴ-ում կառավարության լիազոր ներկայացուցիչ է։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

Հունվար 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31