00:00:00

«Մեր երկրում աննկարագրելի և կործանարար խժդժություններ, վայրիվերումներ, ցնցումներ առաջացնելու արժեքը կազմում է մոտ 70 մլն դոլար». Արմեն Աշոտյան

01:31, 16 հունիս 2019

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսպես կոչված «հեղափոխությունից» հետո աշխարհից փող ուզելու գործում այս կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ արձանագրել է հետևյալ ցուցանիշները. ԵՄ՝ հավելյալ 25 մլն եվրո, կտրամադրվի 2019 թվականին ԱՄՆ՝ հավելյալ 40 մլն $, կտրամադրվի 2020 թվականին: Այո, այսքանն է: Այսինքն, մեր երկրում աննկարագրելի և կործանարար խժդժություններ, վայրիվերումներ, ցնցումներ, անհանգստություններ առաջացնելու արժեքը կազմում է ընդամենը մոտ 70 մլն ամերիկյան դոլար: Սա է հեղափոխության կապիտալիզացիայի ֆինանսական արժեքը: Այսքան արժե ձեր «հեղափոխոթյունը» համաշխարհային քաղաքականության մեջ: Իսկ վնասների մասին դեռ չեմ խոսում: Հետևությունները թողնում եմ ձեզ: Վայելեք, պարոնայք, լավ հանգստյան օրեր եմ մաղթում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր