00:00:00

«Ահազանգողը տեղեկացրել է, որ նկատել է «մորուքով եւ սեւ շապիկներով անձանց». «Ադեկվադ»-ի անդամներին ազատ են արձակվել

00:29, 16 հունիս 2019

2․5 ժամ ոստիկանության բաժանմունքում գտնվելուց հետո «Ադեկվադ» ՀԿ-ի բոլոր բերման ենթարկվածները ազատ են արձակվել։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ադեկվատ» հասարակական կազմակերպությունը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Ինչպես պարզվեց, ոստիկանությունը գործել է ինչ-որ ահազանգի հետքերով, ահազանգողը տեղեկացրել է, որ նկատել է մեքենայով ընթացող «մորուքով և սև շապիկներով անձանց», ինչն էլ հանդիսացել է ոստիկանական գործողությունների հիմք։ Ցավում ենք, որ իշխանությունների ապիկար կառավարման և խուճապային հրահանգավորումների հետևանքով այնպիսի լուրջ կառույցի աշխատանքը, ինչպիսինն է Ոստիկանությունը, զավեշտի է վերածվում, և վարկաբեկվում իրավապահ մարմինների համբավն ու գործառույթները»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր