00:00:00

Մարմարաշենցիները բացել են Երևան-Արտաշատ մայրուղին

16:22, 15 հունիս 2019

Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչները հունիսի 15-ին փակել էին Երևան-Արտաշատ մայրուղին՝ ի նշան Մարմարաշենում գործող խոզաբուծարանի գարշահոտության դեմ պայքարի։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Մարմարաշեն համայնքի ղեկավար Էդվարդ Հակոբյանը նշեց, որ ի սկզբանե համայնքի բնակիչները ուղղակի ցանկացել են բանակցել խոզաբուծարանի սեփականատերերի հետ՝ գարշահոտության հարցին լուծում տալու համար, սակայն վերջիններս հրաժարվել էին բանակցություններից։ «Հրաժարվելուց հետո բնակիչները որոշել են փակել ճանապարհը, ինչից հետո ժամանել են ոստիկանները։  Նրանց միջամտությամբ տեղի է ունեցել հանդիպում խոզաբուծարանի աշխատակիցների հետ, ինչից դժգոհ են մնացել համայնքի բնակիչները։ Դրանից հետո ես հեռախոսազրույց եմ ունեցել մարզպետի հետ, ով ինձ երկուշաբթի հրավիրել է իր մոտ; Նախատեսվում է ստեղծել հանձնաժողով, որն էլ կուսումնասիրի խնդիրը»,-ասաց նա։ Համայնքի ղեկավարը տեղեկացրեց, որ Երևան-Արտաշատ ճանապարհահատվածը ժամը 13։00-ի դրությամբ բաց է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր