00:00:00

Փաշինյանի իշխանությունը կամ անմեղսունակ է կամ անդարդ. Շարմազանով

15:11, 15 հունիս 2019

Փաշինյանի իշխանությունը կամ անմեղսունակ է կամ անդարդ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա, մասնավորապես, նշել է. «Իրանի շուրջ վտանգավոր իրադարձություններ են: Ադրբեջանա-թուրքական 2 զորավարժություն վերջին 1 ամսում: Տարածաշրջանը կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև: Իսկ Փաշինյանի ռեժիմը ԲԴԽ է քանդում, դատական անկախ իշխանությունն անդամահատում ու ներքին կեղծ օրակարգեր առաջ տանում: Մինչև ե՞րբ .... Հասկանում ե՞ք պահի լրջությունը, թե հեչ պետք էլ չի ձեզ: Կառավարական առանձնատունը կա, ուղղաթիռը կա, հեծանիվը կա, խորովածն ու փախլավան անպակաս է: Հ.Գ. Երբ իշխանությունը կամ անմեղսունակ է կամ անդարդ: Երկու դեպքում էլ տխուր է շատ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր