00:00:00

ԱԺ նիստերի դատարկ դահլիճն ու «պատանդ» պատգամավորները

17:18, 23 մարտ 2018

ԱԺ արտահերթ նիստն ընթանում է  կիսադատարկ դահլիճում: Օրենսդիրները լքել են նիստերի դահլիճը: Նշենք, որ նիստի սկզբում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը կոչ արեց պատգամավորներին չլքել խորհրդարանի շենքը, քանի որ նախատեսված է քննարկվող հարցերի քվեարկություն: Սակայն ԱԺ նախագահի կոչին պատգամավորներից շատերը ուշադրություն չեն դարձրել: Irakanum.am-ը  ֆիքսել է, որ պատգամավորներից շատերը լքել են ոչ միայն նիստերի դահլիճը, այլ նաեւ ԱԺ շենքը: Ոմանք էլ իրենց «պատանդի» կարգավիճակում են զգում, կամ փակվել են աշխատասենյակներում, կամ անդադար շրջում են միջացնքներով՝ ժամանակ սպանելով: Նրանք սպասում են երանելի պահին՝ հրավիրվեն նիստերի դահլիճ, կոճակը սեղմեն եւ հեռանան: ԱԺ պատգամավորների մեծ մասը հենց միայն սրա համար է գործուղված խորհրդարան: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր