00:00:00

Եթե կողմը համաձայն չէ կարող է դիմել հաջորդ ատյաններին. Վարդանյանը՝ Սեֆիլյանի վճռի մասին (տեսանյութ)

17:02, 23 մարտ 2018

«Ես դատարանների որոշումները չեմ մեկնաբանում, կան համապատասխան ընթացակարգեր, եթե կողմը համաձայն չէ կարող է դիմել հաջորդ ատյաններին»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հրաժարվելով մեկնաբանել ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանին 10.5 տարվա ազատազրկման դատապարտելու դատարանի որոշումը: Ըստ նրա պաշտպանները կարող են դիմել Վերաքննիչ դատարան, եւ մինչեւ վերջ գնալ: Մեր հարցին, թե սա քաղաքական հաշվեհարդար չէր իշխանությունների կողմից, Վարդանյանը կրկնեց, որ չի մեկնաբանում դատարանների որոշումները: Նա անպատասխան թողեց այն դիտարկումը, որ երբ ՀՅԴ-ն ընդդիմադիր էր դատարանների որոշումները մեկնաբանում էր: Աղվան Վարդանյանը միաժամանակ նշեց, որ որեւէ մեկը չի ժխտում Սեֆիլյանի մասնակցությունը արցախյան հերոսամարտին, սակայն մարդը կյանքի փուլում ունենում է տարբեր գործունեություններ: Ինչ վերաբերում է Սեֆիլյանի անունը պատմության դասագրքերից հանելուն, ապա ՀՅԴ խմբակցության քարտուղարը նշեց, որ տեղյակ չի եղել, որ նրա անունը եղել է գրքերում, որ հիմա էլ հանում են: Այլ մանրամասներ՝ Irakanum.am-ի տեսանյութում: https://www.youtube.com/watch?v=t2Bi-nc6Law  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր