
«Ելք»-ն առաջարկել էր, որ հանրաքվե անցկացնելու համար 300 հազար ստորագրություն հավաքելու համար ողջամիտ ժամկետ սահմանվի, ինչը չի արվել: Ավելին, եթե մի օր ՀՀ քաղաքացիներին անհանգստացնի այն հարցը, որ Հայաստանը ԵՏՄ անդամ է կամ ցանկություն լինեի այլ վերպատական կառույցի անդամակցելու, ժողովուրդը չի կարող որեւէ հանրաքվե նախաձեռնել այդ հարցով: Պետք է անպայման կառավարությունը առաջարկի»,-հայտարարեց Մարուքյանն ու հեգնանքով հավելեց. «Շատ բնական է, որ այս իրավունքը պատրանքային է, որովհետեւ պատրանքային խորհրդարանական կառավարմամբ երկրում քաղաքացիները պատրանքային նախաձեռնության իրավունք ունեն, պատրանքային հանրաքվե անցկացնելու տարբեր պատրանքային թեմաներով: Սա պատրանքային պրոցես է»:
Մարուքյանը նկատեց, որ այս իրավունքը ոչ պատրանքային դարձնելու համար պետք է Սահմանադրությունը փոխել: Նշենք, որ «Ելք»-ն առաջարկել էր քաղաքացիների կողմից հանրաքվե նախաձեռնելու նպատակով ստորագրություններ հավաքելու համար սահմանել ոչ թե 60 օր, այլ 90 օր: