00:00:00

Սամվել Ալեքսանյանն ու Համլետ Ղուշչյանն առերեսվել են

03:02, 05 հունիս 2019

Երեկ ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը հանդիպել է իրեն ծանր հանցագործության մեջ մեղադրող լրագրող Համլետ Ղուշչյանին: 168.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Քնննչական կոմիտեում նրանք առերեսվել են ՝ հարուցված քրեական գործի շրջանակներում: Սամվել Ալեքսանյանը շարունակել է պնդել, որ իրենց միջև երբևէ հանդիպում չի կայացել, և, որ էկրանից իրեն ծանոթ լրագրող Ղուշչյանին առևանգելու փորձ չի արել ու առհասարակ դրա դրդապատճառը չի ունեցել: Մինչդեռ հակառակ կողմը՝ Համլետ Ղուշյանը, շարունակել է պնդել, որ իրեն լռեցնելու համար Սամվել Ալեքսանյանը 2001 թվականին առևանգել է իրեն և, «կրիմինալ» տեսարան նկարագրելով, լրագրողը պնդել է, որ Սամվել Ալեքսանյանը՝ ատրճանակը գլխին պահելով, սպառնացել է իրեն: Հիշեցնենք, որ խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանի կողմից հեռուստահաղորդավար Համլետ Ղուշչյանի՝ իրեն առևանգելու վերաբերյալ հայտարարության հիման վրա Քննչական կոմիտեում գործ էր հարուցվել մամուլի հրապարակումների հիման վրա: Հեղափոխությունից հետո Ղուշյանը hraparak.am-ին տված հարցազրույցում ասել էր, թե այսօրվա պես հիշում է՝ ինչպես էր 2001թ. Սամվել Ալեքսանյանն առևանգել իրեն։ Առևանգման պատճառը, ըստ նրա, իր հեռուստահաղորդումն է եղել, որի ժամանակ հեռուստադիտողը զանգել ու բողոքել էր Ալեքսանյանի ընկերության արտադրանք  «Լուսաստղ» օղու որակից: Ղուշչյանի ներկայացմամբ՝ իրեն հենց այդ դեպքից հետո են առևանգել։ Ալեքսանյանը հեռուստալրագրողի մեղադրանքները որակում է՝ որպես իր բարի համբավն արտավորող քայլ: Ս. Ալեքսանյանը կտրականապես հերքում է՝ պնդելով, որ Ղուշչյանին միայն հեռուստաէկրանից է տեսել: «Ես առևանգող մա՞րդ եմ, ա՛յ ցավդ տանեմ, ի՞նչ եք ուզում ինձանից: Ինձ չառևանգեք՝ ես կարա՞մ ուրիշին առևանգեմ: Վայ թե Ղուշչյանն ա ընձի առևանգել»,- «Ազատության» հետ զրույցում իրեն հատուկ ոճով մեկնաբանել էր գործարարը: Աղբյուր՝ 168․am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր