00:00:00

Մարտի 1-ի ժամանակ վնասվածք ստացած ոստիկաններին կտրվի փոխհատուցում, եթե նրանք արդարացվեն

19:02, 03 հունիս 2019

«2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագծում առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում հեղինակները նոր փոփոխություններ են առաջարկել. նախագծով առաջարկվող աջակցությունից չեն օգտվի Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տուժած, սակայն քրեական հետապնդման ենթարկված ոստիկանները, եթե նրանց նկատմամբ հետապնդումը չի դադարեցվել՝ արդարացման հիմքով: Հիշեցնենք՝ այս նախագծի հեղինակներն են «Իմ քայլից» ԱԺ փոխնախագահներ Ալեն Սիմոնյանը ու Լենա Նազարյանը: Այս նախագծով աջակցություն տրամադրվելու է 2008-ի մարտյան իրադարձությունների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով զոհված անձի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին, նաև այն անձին, որի առողջությանը այդ գործողությունների ժամանակ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս: Քաղաքացիներին տրվելիք աջակցության ձևը սահմանելու է գործադիրը: «Օրենքն ավելի որոշակի դարձնելու համար մի շարք առաջարկություններ եմ ներկայացրել նախագծի հեղինակներին: Դրանք քննարկվել են պետաիրավական հարցերի հանձնաժողովում և արժանացել դրական եզրակացության: 2-րդ հոդվածի 2-րդ մաս ենք ավելացրել, որով նախատեսվում է, որ աջակցությունից կարող են օգտվել այն անձինք, որոնք իրենց ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում վնասվածք են ստացել, բայց այդ գործողությունների ժամանակ իրենց մասնակցությամբ քրեական հետապնդման չեն ենթարկվել, կամ նրանց նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել կամ քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացման հիմքով»,-ներկայացնելով իր առաջարկությունները նախագծում` հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: Նա բացատրեց, որ այն ոստիկանները, որոնք այդ գործողությունների ընթացքում տուժել են, բայց նաև նրանց նկատմամբ եղել է քրեական հետապնդում, այս օրենքի նախագծով  աջակցություն չեն ստանա: Ավելին, այդ ոստիկանները աջակցության իրավունք կարող են ստանալ այն դեպքում, եթե նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի արդարացման հիմքով կամ անձն արդարացվի դատարանի վճռով: Գաբրիելյանը նաև ասաց, որ առաջարկել է փոփոխություններ, որպեսզի հստակեցվի` ինչ է միջին կամ ծանր աստիճանի վնասվածքը: Բացի այդ, ըստ նախագծում կատարված փոփոխության, քաղաքացիները նաև պետք է կառավարությանը ներկայացնեն դատաբժշկական փորձագետի եզրակացությունը, որպեսզի հիմնավորված լինի նրանց պատճառված վնասը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր