00:00:00

Գ․ Ծառուկյանը՝ Վարդան Ղուկասյանի հայտարարության մասին

18:02, 03 հունիս 2019

«Դա ես արդեն ասեցի, որ դուք իրեն հարցրեք, ինքը կպատասախանի, դա կոռեկտ չի լինի, եթե ես ասեմ։ Եթե ասենք՝ խմբակցությունը լիներ, խմբակցությանը ես կհայտարարեի»,- այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով օրերս խմբակցության պատագամավոր Վարդան Ղուկասյանի՝ Քոչարյանի վերաբերյալ արված հայտարարությանը։ Հարցին, թե Ղուկասյանն իրավունք ունե՞ր նման հայտարարություն անելու, Ծառուկյանը պատասխանեց․ «Ես դրա համար այսօր հրավիրել էի նիստ, որի ժամանակ բոլորին զգուշացված է եղել․ որևիցե մեկն անհատական կարծիք ասելու իրավունք չունի։ Խմբակցություն է, որը խմբակցությունում պետք է քննարկվի և ընդհանուր որոշում ոնց լինի, այսպիսի հայտարարություն անի»,- նշել է Ծառուկյանը։ Տեղեկացնենք, որ օրերս ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործին և դատարանների դիմաց իրականացված բողոքի ակցիաներին, ասել էր․ «Եթե Ռոբերտ Քոչարյանի համար է ասվում, ես միանշանակ Ռոբերտ Քոչարյանի վրայով չեմ ուզում դա ասել, բայց ընդհանրապես դատաիրավական ոլորտի վրայով՝ միանշանակ։ Եթե Ռոբերտ Քոչարյանի վրայով է խոսքը գնում, ես միանշանակ՝ ազատություն Ռոբերտ Քոչարյանին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր