00:00:00

Բաղմանյանի նշանակումով հեռացվեց Վիգեն Սարգսյանը

03:19, 23 մարտ 2018

Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայկազ Բաղմանյանն այսօր  նշանակվեց ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետի տեղակալ: Այս նշանակումը ուշագրավ էր հաշվի առնելով Բաղմանյանի՝ տարեվերջյան հեռացման ֆոնին:   «Գեներալ Բաղմանյանը զեկուցագիր է ներկայացրել զորացրվելու մասին իմ հորդորով»: Դեկտեմբերի 5-ին լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով Բաղմանյանի՝ ԶՈՒ շտաբի պետի  տեղակալի պաշտոնից ազատումը ասել էր ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:  Հարցին, թե որն է ազատման պատճառը, նախարարը պատասխանել էր. «Աշխատանքային մի շարք պայմանավորվածությունների չկատարում, որը անհամատեղելի էր հետագա համատեղ ծառայության հետ»: Վիգեն Սարգսյանի այս հայտարարությունը եւ Բաղմանյանի պաշտոնանկությունը ողջունվեց: Մեկնաբանություններն ու տեսակետները ներկայացվեցին ընդհուպ այն մակարդակի, թե Սարգսյան Վիգենը երկրի պաշտպանական համակարգում հեղափոխության սկիզբ է դրել: Սակայն այս ամենը կարճ կյանք ունեցավ: Հայկազ Բաղմանյանի ազատումը Վիգեն Սարգսյան անձին վերագրողները լռեցին, ԱԺ-ի գեներալիտետի հայտարարությունից հետո: «Գեներալ Հայկազ Բաղմանյանի հրաժարականն ինձ համար անակնկալ չէր: Նա շուտվանից էր ուզում դուրս գալ բանակից, ես եմ էն ժամանակ իրեն ասել դուրս մի արի»: Դեկտեմբերի 12-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել  էր ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ վստահեցնելով, որ Բաղմանյանը միշտ լավ է ծառայել։ Վիգեն Սարգսյանի երկրորդ մեկնաբանությունն այդպես էլ չեղավ: Սա ինքնին ենթադրում էր, որ Հայկազ Բաղմանյանին ազատել է Սարգսյանը, բայց ոչ Վիգեն: Բաղմանյանի՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ նշանակելով Սերժ Սարգսյանը հեռացրեց Վիգեն Սարգսյանին պաշտպանության նախարարի պաշտոնից: Տրամաբանությունից դուրս է հանգամանքը, որ պաշտոնյան ազատվում է աշխատանքային պայմանավորվածությունները չկատարելու հանգամանքով, սակայն անցնում մեկ այլ կարեւոր աշխատանքի: Իրականում սա ապրիլյան վերադասավորումերից առաջ Սերժ Սարգսյանի կողմից հստակ ուղերձ էր Վիգեն Սարգսյանին: ՀՀԿ-ականները բնականաբար այս նշանակմանը չեն անդրադառնա: ՀՀԿ մամլո խոսնակն հասցրել է մեկնաբանել, որ Սերժ Սարգսյանի հրամանագրերն ու որոշումները մեկնաբանման ենթակա չեն: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր