00:00:00

Վարչապետի թեկնածուի հարցը դեռ քննարկվելու է

02:24, 23 մարտ 2018

Հայաաստանի Հանրապետական կուսակցությունում պաշտոնական քննարկում չի ծավալվել ՀՀ վարչապետի հարցի շուրջ, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Իր հարցազրուցյում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ այս հարցը տարբեր ֆորմատներով քննարկվում ու քննարկվելու է»,-նշեց նա: Շարմազանովը նշեց, որ ՀՀԿ-ն պետք է կատարի այնպիսի որոշում, որը բխելու է ՀՀ շահերից: «Մինչ օրս ինստիտուցիոնալ քննարկում չի իրականացվել, մենք պաշտոնապես ոչ գործադիր մարմնի, ոչ խորհրդի նիստում դեռ չենք անդրադարձել այդ հարցին»,-ասաց նա: Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիայի նոր դեսպանի թեկնածուին, ապա Շարմազանովն ասաց, որ ՀՀԿ-ն չի քննարկել, թե ով է փոխարինելու դեսպանի պաշտոնում ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանին: «Որևէ քննարկում չի իրականացվել, դա ՀՀԿ-ի Գործադիր մարմնի լիազորությունների շրջանակներից վեր է, իրավունք չունենք քննարկել նման հարց»,-ասաց նա: Էդուարդ Շարմազանովը նշեց, թե ով կընտրվի, վարչապետը կներկայացնի, ՀՀ նորընտիր նախագահն էլ կներկայացնի անունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր