00:00:00

Ադրբեջանը դժբախտաբար, չի գնում կառուցողական բանակցությունների

02:01, 23 մարտ 2018

Ժամեր առաջ Լատվիայի խորհրդանն առաջին ընթերցմամբ ընդունել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը միձայն: Այս մասին քիչ առաջ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին հայտնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Վերջինս հավելեց, որ Լատվիայի խորհրդարանից իրեն տեղեկացրել են, որ մինչև մարտի 20-ը կարող է խորհրդարանն ամբողջությամբ ընդունել համաձայնագիրը: Շարմազանովը նշեց, որ նիստին քննարկվել է նաև ՊՆ-ում նախագահի ելույթը: «Նախագահը մի քանի կարևոր շեշտադրում արեց: Նա ասաց, որ անվտանգության խնդիրները մնում են մեր երկրի կարևորագույն մարտահրավերներից, Արցախի խնդրի խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունը, և որ մենք խնդրի խաղաղ արգավորման կողմնակից ենք»,-ասաց Շարմազանովը: Նախագահի ելույթից նա նաև առաձնացրեց ելույթի այն կետը, որում ասվում է, որ, դժբախտաբար, Ադրբեջանի ղեկավարությունը պատրաստ չէ կառուցողական հարաբերությունների ու բանակցությունների, հետևաբար ՀՀ-ն մի կողմից դիվանագիտական ճակատում պիտի ամրագրի իր դիրքերն ու պաշտպանի ՀՀ ու Արցախի շահերը, և մյուս կողմից անի քայլեր՝ հզորացնելու զինված ուժերը: ՀՀԿ խոսնակը հայտնեց, որ գործադիր մարմինն անդրադարձել է նաև ՊՆ յոթամյա զարգացման ծրագրին, ինչպես նաև հունիսին տեղի ունենալիք համայնքային ընտրություններին, որոնց էլ նախապատրաստվելու են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր