00:00:00

Դա ամբողջովին հերյուրանք է․ Թորոսյանի խոսնակը՝ նախարարի ու  Ավինյանի հարաբերությունների մասին

20:02, 30 մայիս 2019

Մամուլը գրում է՝  վերջերս լարվել են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հարաբերությունները․ Ավինյանը կտրականապես դեմ է Թորոսյանի կողմից շրջանառվող հակածխախոտային օրենքի նախագծին և ուզում է շրջանառությունից հանել՝ ուղարկելով լրամշակման: Ըստ աղբյուրի՝ Թորոսյանը նախարարությունում ասել է, որ Ավինյանը հակապետական արարք է թույլ տալիս՝ սպասարկելով ծխախոտ արտադրողների և «նարգիլե բարերի» սեփականատերերի շահը: Նաև նշել է, որ ինքը վարչապետի մակարդակով կբարձրացնի հարցը և կհաղթի Ավինյանին: Irakanum.am-ի հետ զրույցում  այս տեղեկության    հետ կապված՝  Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Անդրանիկ Գրիգորյանն ասաց՝   այն չի հաապատասանում իրականությանը։ Առողջապահության նախարարի  մամուլի  քարտուղար Ալինա Նիկողոսյանը ևս նշեց՝ այդ հրապարակումը բոլորովին չի համապատասխանում իրականությանը։ «Դա ամբողջովին հերյուրանք է։ Ես  կարդացել եմ այն և դրան չեմ էլ ցանկացել անդրադառնալ, քանի որ  ինչ-որ ենթադրությունների վրա հիմնված հերթական նյութն է», -  եզրափակեց առողջապահության նախարարի մամուլի  քարտուղարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր