00:00:00

Ռիմա Եգանյանը դադարեցրել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները

19:15, 30 մայիս 2019

Կառավարության կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված Ռիմա Եգանյանը դադարեցնում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները: Ռիմա Եգանյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Սիրելի´ գործընկերներ, տեղեկացնում եմ, որ կառավարության կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված` այսօրվանից դադարեցնում եմ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները: Շնորհակալ եմ ձեզ համագործակցության, վստահության և փոխըմբռնման համար։  Շնորհակալ եմ նաև նախարարության և համակարգի ընկերությունների աշխատակիցներին տարիների համատեղ աշխատանքի համար։  Բոլորիս նորանոր հաջողություններ եմ մաղթում»,- գրել է Եգանյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր