00:00:00

Մարմնական վնասվածքներ է ստացել պայթյունի հետևանքով (լուսանկար)

18:07, 29 մայիս 2019

Մայիսի 28-ին, ժամը 10.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժին հաղորդում է ստացվել, որ «աջ ստորին վերջույթի պատռված վերք, ձախ ձեռքի 1-ին, 2-րդ, 3-րդ մատերի եղունգային ֆալանգի տրավմատիկ ամպուտացիա բազմաթիվ մանր բեկորներ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Արագածոտնի մարզի Իրինդ գյուղի 51-ամյա մի բնակիչ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 10.00-ի սահմաններում, հիվանդանոց տեղափոխված տղամարդը Իրինդ գյուղի տներից մեկի բակում կոյուղու փոս փորելիս քարը պայթեցնելու նպատակով ամունալի պայթուցիչը ցանկացել է կտրել, որպեսզի տեղադրի հրահաղորդ քուղը, որի ժամանակ տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով նա ստացել է մարմնական վնասվածքներ: Նշանակվել են դատաբժշկական և դատապայթունատեխնիկական փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր