00:00:00

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը քաղաքացիների է ընդունել (տեսանյութ, լուսանկարներ)

16:22, 29 մայիս 2019

Մայիսի 27-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց քաղաքացիների: Նրանք ոստիկանության պետին հիմնականում ներկայացնում էին բողոքներ, դիմումներ ու առաջարկություններ: Քաղաքացիների դիմումները կապված էին նախկինում կատարված ու չբացահայտված հանցագործությունների հետ, որոշները տուժել էին ոստիկանների գործողություններից, կային նաև քաղաքացիներ, որոնք տուժել էին այլ գերատեսչությունների գործողություններից: Մի քանի հարցեր Վալերիյ Օսիպյանի հանձնարարությամբ տեղում ստացան լուծումներ, որոշ խնդիրներով էլ հանձնարարվեց համապատասխան ստորաբաժանումներին՝ ընթացք տալու համար: Այն բողոքները, որոնք ոստիկանության իրավասությունից դուրս էին՝ պարզաբանվեցին և ուղղորդվեցին ճիշտ հասցեատերերին: Հանդիպման էին ներկայացել նաև նախկին ոստիկաններ, որոնք ցանկանում են վերականգնվել ոստիկանությունում ծառայության: Նրանց դիմումները ուղարկվեցին ոստիկանության կադրային քաղաքականության վարչություն՝ ստուգումներ իրականացնելու համար: Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության պետը ամիսը մեկ անգամ հանդիպում է ունենում քաղաքացիների հետ: Ցանկացողները կարող են նախապես հերթագրվել ոստիկանության ընդունարանում, հասցեն՝ Նալբանդյան 130:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր